Քաղաքականություն

2016-ին բոլորը գիտեին իրենց անելիքը, 2020-ին՝ ոչ

2016-ին բոլորը գիտեին իրենց անելիքը, 2020-ին՝ ոչ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին՝ ընդգծելով դրա ընթացքում հասարակության և պետական համակարգի կազմակերպվածությունը։

Նրա խոսքով՝ քառօրյա պատերազմի ամենակարևոր դասերից մեկը այն միասնական և համակարգված աշխատանքն էր, որը դրսևորեց ամբողջ հայ ժողովուրդը՝ սկսած ղեկավարությունից մինչև շարքային քաղաքացիներ։ Մանուկյանը նշել է, որ հենց այդ կազմակերպվածության շնորհիվ հնարավոր եղավ ապահովել դիմադրություն և արդյունք արձանագրել մարտական գործողությունների ընթացքում։

Նա նաև համեմատություն է արել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետ՝ պնդելով, որ 2016 թվականին իրավիճակը վերահսկվում էր ավելի նպատակային և համակարգված ձևով։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ յուրաքանչյուրն իր պարտականությունն էր կատարում՝ կենտրոնանալով կոնկրետ գործի վրա։

Մանուկյանը հավելել է, որ այդ օրերին առաջին ժամերին չկային խուճապային կամ ոչ համակարգված գործողություններ, և բոլորը զբաղված էին իրենց անմիջական պարտականություններով՝ հատկապես մարտական դիրքերում։

Նրա գնահատմամբ՝ հենց այդ միասնական աշխատանքի արդյունքում հակառակորդը չորրորդ օրը ստիպված է եղել խոսել զինադադարի մասին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image