Այլ

Աշխարհի ամենածեր փիղը սատկել է

Աշխարհի ամենածեր փիղը սատկել է

Շանհայի կենդանաբանական այգում սատկել է աշխարհի ամենածեր ասիական փիղը՝ Բամոն։ Վերջինս 65 տարեկան էր։ Բամոն, որը արու էր, ծնվել էր 1961 թվականին, Մյանմայում, իսկ 1967 թվականին նրան տեղափոխել էին Չինաստան։ 1973 թվականին գտնվել է Շանհայի կենդանաբանական այգում։ Եղել է շատ խելացի, կարողացել է որոշ տրյուկներ կատարել, զվարճացնել կենդանաբանական այգու այցելուներին։ Նշենք, որ ներկայումս Շանհայի կենդանաբանական այգում ծեր կենդանիների խնամքի հատուկ մեխանիզմ է ներդրված, որի շնորհիվ էլ կենդանիների կյանքը բավականին հնարավոր է լինում երկարաձգել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image