Պենտագոնը հայտարարել է, որ Իրանն ունի բավարար ռեսուրսներ, որպեսզի ստեղծի միջուկային զենք՝ ոչ ավելի, քան երկու շաբաթում։ Ըստ ամերիկյան ռազմական գերատեսչության, եթե Թեհրանում իշխող վարչակարգը որոշի, որ իրեն պետք է միջուկային զենք, դրա ստացման համար կպահանջվի ընդամենը երկու շաբաթ։ Միաժամանակ, ամերիկյան կողմը հայտարարել է, որ ներկայումս Իրանը չի զբաղվում միջուկային զենքի ստացմամբ, թեեւ դրա համար ունի բոլոր հնարավորությունները։
Միացյալ Նահանգներում նաեւ կարծում են, որ Իրանը չի պահպանում քիմիական զենքի վերահսկողության առնչությամբ ստանձնած պարտավորությունները, քանի որ ամբողջական հայտարարագիր չի ներկայացրել քիմիական զենքի արտադրման մասին, ինչը նախատեսված էր գործող համաձայնագրով։ Պենտագոնում ընդհանուր առմամբ անհանգստացած են, որ Իրանը զբաղվում է նաեւ նյարդա-կաթվածային հարձակողական զինատեսակի մշակմամբ։