Քաղաքականություն

Ընտրությունները լինելու են գոյաբանական

Ընտրությունները լինելու են գոյաբանական

Ազատության հրապարակում նախատեսված «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքից առաջ ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը լրագրողների հետ զրույցում կարևորել է ընդդիմադիր ուժերի համախմբման անհրաժեշտությունը։

Նրա խոսքով՝ հայկական պետականության օրակարգով հանդես եկող բոլոր քաղաքական ուժերը պետք է միավորեն իրենց ջանքերը՝ հասնելու ընդհանուր նպատակների։ Դիլբարյանը նշել է, որ առաջիկա հունիսի 7-ի ընտրությունները կրում են գոյաբանական նշանակություն՝ դրանք գնահատելով որպես ընտրություն հայկական արժեքների շուրջ։

Նա ընդգծել է, որ ընտրողների համար կարևոր է տեսնել միասնականություն քաղաքական դաշտում, քանի որ, նրա համոզմամբ, այդ դեպքում հնարավոր կլինի ապահովել ոչ միայն Հայաստանի երրորդ հանրապետության շարունակականությունը, այլև պահպանել արցախյան պայքարի գաղափարական ուղղությունը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image