Քաղաքականություն

Ո՞վ է Նիկոլ Փաշինյանի ասածների հետ հաշվի նստելու, իհարկե` ոչ ոք

Ո՞վ է Նիկոլ Փաշինյանի ասածների հետ հաշվի նստելու, իհարկե` ոչ ոք

«Հրապարակի» զրուցակիցը պատմաբան, Ցեղասպանության ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն է:

- Նիկոլ Փաշինյանը հաճախակի հղում անելով TRIPP-ի պայմանավորվածություններին, ասում է, որ խաղաղության դարաշրջան է սկսվել, որ Թրամփի ներկայությամբ ստորագրված փաստաթղթերը եւ 99 տարով այդ նախագծի կնքումը հարատև անվտանգության ամուր երաշխիք է: Սակայն մենք բազմաթիվ օրինակներ գիտենք, երբ անգամ տնտեսական երկարամյա համագործակցությունը, բոլոր թելերով կապվածությունը երկրների միջև չի խոչընդոտել, որ կողմերը պատերազմեն, հարաբերություններ խզեն: Դրա վառ ապացույցը` Ռուսաստանն ու Ուկրաինան են: Հազարամյակների համատեղ կյանքն անգամ չխանգարեց թշնամությանն ու արյունահեղությանը: Ի՞նչ օրինակներ կնշեք Դուք այս առումով:

- Օրինակները շատ են, սակայն այստեղ ընդհանրացումն է շատ կարևոր: Պետք է մի տենդենցի անդրադառնանք, որը շատ վտանգավոր է: Եթե վերցնենք Առաջին համաշխարհային պատերազմը, ապա խաղաղության կոնֆերանսը, որը տևեց մեկ տարուց ավելի` Փարիզում, պետք է միլիոնավոր զոհերի առկայության առիթ չդառնար, պետք է ավերածություններ, բռնի տեղահանություններ և այդքան մահեր չլինեին, սակայն 1938 թվականին մարդկությունն ավելի մեծ վտանգի առաջ կանգնեց: Սկզբում Ֆաշիստական Գերմանիան և Սովետական միությունը, կարծես, ինչ-որ բաներ կիսեցին` Լեհաստան և այլ երկրներ, սակայն դա չխանգարեց, որ խախտվեն կողմերի պայմանավորվածությունները, որից հետո սկսվեց պատերազմ, ինչի արդյունքում 45 միլիոն մարդու կորուստ եղավ: Նիկոլ Փաշինյանի ասածները ոչինչ են` զրո: Նախ ինքը քաղաքական անգամ միջակ, տեղային ֆիգուր չէ, էլ չենք խոսում որպես միջազգային ֆիգուր և հետո մենք տեսնում ենք երկրորդ աշխարհամարտի փլուզումը` ՄԱԿ, չգիտես ինչ: Այժմ մտել ենք ուժային լուծումների դարաշրջան: Ո՞վ է Նիկոլ Փաշինյանի ասածների հետ հաշվի նստելու, իհարկե` ոչ ոք: Նա միմիայն ներքին ճակատում կարող է նման թեզեր որոշակիորեն լեգիտիմացնել` ընտրությունների համար, ոչ ավելի:

- Փաշինյանը ապշահար, ինքն իր ասածից զարմացած` վերջին հարցազրույցում հայտարարեց, որ ԱՄՆ-ի պես գերտերությունը երաշխավորել է Հայաստանի 100-ամյա գոյությունը: Բայց մի՞թե Հայաստանը նախքան Փաշինյանի իշխանության գալը, մինչեւ 2018 թվականը վտանգների առաջ է կանգնած եղել:

- Շատերը ժամանակին կարծում էին, որ Հայաստանի հովանավորը Սովետական Միությունն էր, բայց ամեն ինչ մի քանի տարվա մեջ փլուզվեց: Փաշինյանը մոռացե՞լ է, թե 20 թվականին Հայաստանին ինչ խոստումներ էին տալիս նույն Անգլիան, նույն ԱՄՆ-ն: Թե ինչ փաստաթղթեր ու քարտեզներ ստորագրվեցին Հայաստանի համար և այլն, սակայն ոչինչ էլ տեղի չունեցավ: ԱՄՆ-ն Հայաստանի ապագա սահմաններն էր որոշում, հետո դրանք հաստատվեցին, սակայն անգամ այդ փաստաթուղթը, որը չպետք է վիճարկվեր, մոռացվեց այդ մասին: Վենսը եկավ Հայաստան, սակայն ոչ ոք չասաց, որ նա չխոսեց ամենակարևորի մասին: Նա չխոսեց Արցախի դեմ ցեղասպանության մասին, որևէ դատապարտող խոսք, որևէ կշտամբանք: Փաշինյանն այս մասին պետք է մտածեր, սակայն նա Ալիևի հետ համագործակցության է գնացել և այդ մասին խոստովանել է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image