Վերջերս հայտնի դարձավ, որ «Hayat project»-ի անդամներ Նարե Հովհաննիսյանը և Արթուր Եղիազարյանը հեռացել են թիմից։
Ավելի ուշ Նարեն հայտարարեց, որ աշխատում է իր առաջին տեսահոլովակի վրա, որը շատ շուտով կհանձնի հանդիսատեսի դատին։ Թիմի անդամների հեռանալու շուրջ բարձրացած աղմուկը դեռ չի հանդարտվում։
Նարեն ֆեյսբուքյան իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ պատասխանել է հետևորդների հարցերին։ Նրանից հետևորդները հետաքրքրվել էին նաև, թե ինչո՞ւ է վիճել «Hayat project»-ի հետ։