Իրավունք

Նա անչափահաս երեխայի մայր է. սա պիտի հաշվի առնեին

Նա անչափահաս երեխայի մայր է. սա պիտի հաշվի առնեին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը անդրադարձել է Արեգնազ Մանուկյանի կալանավորմանը՝ այն գնահատելով որպես քաղաքական բնույթի որոշում։

Մելոյանի կարծիքով՝ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը իրավական հիմնավորում չունի և քաղաքական ուղերձ է։ Նա նշել է, որ իշխանությունները քննադատությանը պատասխանելու համար կիրառում են կալանքը՝ արդարադատությունը վերածելով քաղաքական հաշվեհարդարի միջոցի։

Գոհար Մելոյանը հիշեցրել է, որ մի քանի շաբաթ առաջ խուզարկություն էր իրականացվել Արեգնազ Մանուկյանի բնակարանում, սակայն, ըստ նրա, վերջինս որևէ կերպ չէր փորձել խուսափել հնարավոր քրեական հետապնդումից։ Նա նաև ընդգծել է, որ Մանուկյանը անչափահաս երեխայի մայր է, ինչը, իր գնահատմամբ, պետք է հաշվի առնվեր ավելի մեղմ խափանման միջոց ընտրելիս։

Լրահոս

Ամենաընթերցված

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա համակարգված անօդաչու թռչող սարքերի հարձակումները և ուկր...

×
Gallery Image