Այլ

Որ տարիքից են եվրոպացի երիտասարդները սկսում ինքնուրույն ապրել

Որ տարիքից են եվրոպացի երիտասարդները սկսում ինքնուրույն ապրել

2025 թվականի դրությամբ՝ Եվրամիության տարածքում երիտասարդների ծնողներից հեռանում եւ սկսում են ինքնուրույն ապրել 26 տարեկանում։ Այս մասին հայտնում է «Եվրոստատը»։ Այս ցուցանիշով առաջատարը Հյուսիսային Եվրոպան է։ Ֆինլանդիայում, Դանիայում եւ Շվեդիայում ինքնուրույն երիտասարդները սկսում են ապրել 21 տարեկանում։ Ամենաշատը ծնողների հովանու ներքո երիտասարդները մնում են Խորվաթիայում՝ 31 տարեկան, Իտալիայում եւ Հունաստանում՝ 30 տարեկան։

Գերմանիայում եւ Ֆրանսիայում երիտասարդները ինքնուրույն սկսում են ապրել 23 տարեկանից։ Այս տվյալները կարեւոր են՝ գնահատելու համար երկրի սոցիալ տնտեսական պայմանները, կենսամակարդակը, նաեւ՝ ազգային հոգեկերտվածքը եւ այլ պարամետրեր, ասված է հրապարակված տվյալներին կից ներկայացված բացատրությունում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image