Միջազգային

Նոր հակաբունկերային միջուկային ռումբ կստեղծեն

Նոր հակաբունկերային միջուկային ռումբ կստեղծեն

ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը խնդրել է իր հաջորդ տարվա ֆինանսական հատկացման մեջ ներառել նաեւ նոր կետ, որը կապված է նոր հզոր հակաբունկերային ռումբի ստեղծման հետ, որը ունենալու է միջուկային մարտագլխիկ։ Այս մասին հայտնում է The War Zone պարբերականը։

Խոսքը Nuclear Deterrent System-Air-delivered (NDS-A) համակարգի մասին է, որը նախատեսված է լինելու բունկերների եւ ստորգետնյա այլ օբյեկտների ոչնչացման համար։

Համաձայն հրապարակման, նոր ռումբի ստեղծման համար Էներգետիկայի նախարարությունը կարող է ստանալ մոտ 100 միլիոն դոլար։ Այն կլինի նոր հնարավորություն ամերիկյան զինուժի միջուկային զինանոցում։

Թե ինչ հզորություն կուեննա նոր ստեղծվելիք ռումբը, դեռ հայտնի չէ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image