Ռուսաստանի Դաղստանի ինքնավար հանրապետությունում տեղատարաձ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումների պատճառով տրանսպորտային հաղորդակցությունից զրկված բնակավայրերի թիվը հասել է 56-ի։
Այս մասին հայտնում է ռեգիոնալ Տրանսպորտի եւ ճանապարհային տնտեսության նախարարությունը։ Համաձայն պաշտոնական տեղեկատվության, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով արգելափակվել են ութ շրջանների գյուղեր։ Առավել բարդ է վիճակը Չարոդինյան շրջանում, որտեղ սողանքը փակել է մայրուղու մի հատվածը։
Հիշեցնենք, որ տեղատարաձ անձրեւները առաջացրել էին հեղեղումներ, սողանքներ եւ քարաթափումներ։