Հասարակություն

Շոգ է…

Շոգ է…

ՔՊ-ն և սրիկաները Աֆրիկայում էլ ՔՊ և սրիկաներ են: Հայաստանում ՔՊ-ն և սրիկաները նույն բանն են: Եվ թող ոչ ոք ինձ չփորձի համոզել, որ Նիկոլից մինչև վերջին ՔՊ-շնիկ ընկած մարգագետնում դեռ հնարավոր է մի նորմալ մարդ գտնել: Սրիկա են բոլորը՝ համահարթեցված սրիկաներ: Թքեմ դրանց բոլորի երեսին՝ սոցապից բռնած մինչև վերջին գերատեսչություն ու ԱԺ ՔՊ խմբակցություն: Ոչնչություններ: Մեկ տարուց ավել է, ինչ անցել եմ թոշակի և միևնույն ժամանակ գրանցված աշխատող եմ: Ինչո՞ւ օրենքով նախատեսված իմ հավելյալ 1000 դրամը թոշակիս չեք ավելացրել: Նիկո՞լը պետք է անի: Նիկոլը սրիկա է, պատկան մարմիննե՞րն էլ են սրիկա: Թոշակառուի փող լափողներ, հարցն այդ 1000 դրամը չէ, ես նույնիսկ սոցապ չեմ էլ գնալու դրա համար: Գնամ հերթ կանգնեմ, վիզ ծռեմ, թե իմ 1000 դրամս տվե՞ք: Առը հա ձեր բախտից, դուք ո՞վ եք, ախր:
Չգիտեմ, կամ բեղերիցս է երևում կամ ճակատիս է գրած, որ ես դաշնակցական եմ: Ուր գնում եմ՝ դռները փակվում են: Մեռա ՊԵԿ գնալով… Այստեղ էլ ուրիշ կարգի սրիկաներ են՝ կրթված ջեբկիրներ: Ասում եմ աղջիկս ոչ անհատ ձեռներեց է, ոչ ՍՊԸ ունի գրանցած, ոչ էլ որևէ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել: Նա եղել է պետական ծառայող, ստացել է չոր աշխատավարձ, և ուրևեմն՝ որտեղի՞ց է գոյացել նրա 420 հազար հարկային պարտավորությունը: Ապուշ կտրած նայում են դեմքիս, հետո աղջկաս լրացրած եկամուտների հայտարարագրին ու գյուտ արածի պես բացականչում՝ վա՜յ, սխալ տող է լրացրել: Բա որ սխալ տող է լրացրել, ինչո՞ւ եք ընկել հետևից՝ էլ բանկային քարտ բլոկել, էլ տունը կալանքի տակ դնել…
-Թող գա, դիմում գրի՝ կուղղենք:
-Ինքը մոտակա մեկ տարում չի կարող գալ, երկրում չէ, դուք նրան զրկել եք գոյատևման միջոցներից, դուք հանցագործ եք, սրիկաներ եք:
-Մենք կապ չունենք, համակարգն է այդպես աշխատում:
-Ձեր համակարգն էլ ձեզ պես սրիկա է: Խնդրեմ, սա լիազորագիր է՝ տրված ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան կողմից, որ աղջկաս փոխարեն ես զբաղվեմ այս հարցով: Ողղեք սխալը, արգելանքից հանեք նրա բանկային քարտն ու անշարժ գույքի վրա դրված կալանքը:
-Չենք կարող:
-Ինչո՞ւ:
-Ինքը պետք է գա: Իրենից բացի ոչ ոք իրավունք չունի հայտարարագրում փոփոխություն անել:
-Ես արդեն ասացի, որ առաջիկա մեկ տարում չի կարող գալ, խնդիրներ կան: Լիազորագրում գրված է ամեն ինչ:
Ու գնաց՝ «ինքը պետք է գա», «ինքը պետք է գա», «ինքը պետք է գա»… Բա սրիկա չե՞ն, բա էս ռոբոտ համակարգը սրիկայություն չէ՞: Ուրեմն մարդը մեկ տարուց ավելի պետք է լինի հետապնդման մե՞ջ: Առը հա ձեր բախտից… 420 հազարը «սևցրեցի» իրենց՝ առեք, լափեք, միայն թե հանգիստ թողեք երեխուս: Եվ գիտե՞ք ինչն է հետաքրքիր: Այդ գումարն ինձնից սիրով ընդունեցին, չնայած այն բանին, որ ես, ըստ իրենց, «կողմնակի անձ էի»: Դուք սրանց ու իրենց համակարգի սրիկայության աստիճանը «ջոկո՞ւմ» եք:
Այս սրիկա իշխանության և ոստիկանության հետ իմ հաշիվները շատ ավելի հեին են: Սրանք, Նիկոլի հետ թև թևի տված, ինձ դեռ 2018-ին են «քցել»: Ավինյանի հայրիկի և «Opel»-ների պատմությունը հիշում եք, չէ՞: Ուրեմն կհիշեք նաև, որ 2018 թվին Նիկոլի հորդաները փողոցներ էին փակում խլամ «Opel»-ներով՝ առանց պետհամարանիշների: Սրանցից մեկը Խանջյան-Տիգրան Մեծի խաչմերուկում հարվածեց իմ մեքենային ու թռավ դեպքի վայրից: Դիմեցի Օսիպյանի հիմնարկին: Ասին՝ դու քո ավտոն սարքի, մենք, այսինքն պետությունը, կփոխհատուցենք: Հետո Նիկոլը դարձավ վարչապետ, Օսիպյանը՝ ոստիկանապետ, և մոռացան իրենց խոստումը, որ թավշյա էշի հարսանիքի ժամանակ քաղաքացիների վնասված մեքենաները կնորոգվեն անվճար: Ուղիղ 400 հազար դրամ էի ծախսել մեքենաս նորոգելու համար: Նիկոլի ու Օսիպյանի համար մի մեծ բան չէր այդ 400 հազարը, մանավանդ որ ես էլ հալալ կիսել էի այն՝ 200 հազարը Նիկոլը թող տա, 200 հազարը՝ Օսիպյանը: Տվի՞ն… Առը հա քո բախտից, Էդիկ Անդրեասյան: Մի քանի վախտ հետո Օսիպյանը թռավ, իսկ Նիկոլն էլ հո սրիկա է՝ փող կտա՞: Ահա այսպիսի բարձրագույն արժեք է Նիկոլի համար ՀՀ քաղաքացին:
Տեսաք, չէ՞, թե ինձ ուր հասցրեց թոշակիս 1000 դրամը չավելացնելու սրանց սրիկայությունը: Ինձ համար հով լռված էի այս շոգին ու… Խնդրեմ: Բայց ինձ համար կարող եք չանհանգստանալ, ես նույն անուղղելին եմ, ասելու, խոսելու, գրելու եմ սրանց բոլոր այլանդակությունների մասին՝ իմ ձևով: Դուք անհանգստացեք, որ հա՛մ խնդիրներ ունեք, հա՛մ չեք բողոքում, հա՛մ թալանվում եք, հա՛մ համեստորեն լռում, հա՛մ երկիր եք կորցնում, հա՛մ ապուշ հայացքով հետևում այդ պրոցեսին, հա՞մ ձեզ կիրթ եք համարում, համ գնում կրթվելու այս սրիկաների մոտ:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image