Քաղաքականություն

Իրականությունն այլ է

Իրականությունն այլ է

Իրանագետ Վարդան Ոսկանյանը անդրադարձել է Բաքվի ղեկավարի՝ Արցախում հնչեցրած վերջին հայտարարություններին՝ նշելով, որ վերջինս հայերին կրկին անվանել է «թշնամի», խոսել է նրանց «վտարման» մասին և պնդել, թե Հայաստանի բանակը «ամբողջությամբ պարտվել է», իսկ տարածաշրջանում խաղաղությունը, ըստ նրա, հաստատվել է Ադրբեջանի պայմաններով։

Ոսկանյանի խոսքով՝ այդ հռետորաբանությունը ցույց է տալիս, որ կողմի դիրքորոշումը չի փոխվել, և հակառակը՝ պահպանվում է կոշտ քաղաքական լեզու Հայաստանի ու հայության նկատմամբ։

Նա նաև նշել է, որ հասարակությունը կարող է փորձել անտեսել այս իրողությունները և հավատալ ավելի լավ հարաբերությունների կամ «պայծառ ապագայի» հնարավորությանը, սակայն իր գնահատմամբ իրական իրավիճակը այլ է և չի համապատասխանում նման ակնկալիքներին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image