Միջազգային

Ինչու՞ ԵՄ-ն չի «պատժում» Իսրայելին

Ինչու՞ ԵՄ-ն չի «պատժում» Իսրայելին

Եվրամիությունը (ԵՄ) Իսրայելի դեմ ավելի խիստ սահմանափակող միջոցներ չի կիրառում՝ անդամ պետությունների միջև կոնսենսուսի բացակայության պատճառով։

Այս մասին իռլանդական RTE հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը

«Մենք միասնական չենք։ Պատմական պատճառներով. կան երկրներ, որոնք տարբեր տեսակետներ ունեն իրավիճակի վերաբերյալ, և միասնական դիրքորոշման հասնելը չափազանց դժվար է», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով Ռուսաստանի և Իսրայելի նկատմամբ ԵՄ-ի տարբեր մոտեցումների մասին հարցին։

Կալլասը նշել է, որ Եվրահանձնաժողովը շուտով նոր սահմանափակումներ կառաջարկի Իսրայելի դեմ, բայց, իր կարծիքով, «դրանք քիչ հավանական է, որ ընդունվեն»։ Հարցին, թե արդյո՞ք այս իրավիճակը թուլացնում է միությունը, եվրոպական դիվանագիտության ղեկավարը խոստովանել է, որ «դա հիասթափեցնող է»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image