Էքսկլյուզիվ

«Հրապարակ». ԶՊՄԿ-ի շահույթը նվազել է բռնի պետականացումից հետո

«Հրապարակ». ԶՊՄԿ-ի շահույթը նվազել է բռնի պետականացումից հետո

Նիկոլ Փաշինյանը մոտ 1 ամիս առաջ կառավարության նիստում հայտարարեց, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը, եւ որպեսզի այս բռնի «պետականացումը» ժողովրդի աչքին գրավիչ երեւա, հուլիսի 3-ին իր էջում հերթական անգամ հիշեցրեց Զանգեզուրի կոմբինատից ստացվող շահույթի մասին. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, 2024 թ․ արդյունքներով, այս շաբաթ ՀՀ պետբյուջե է վճարել 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ԶՊՄԿ-ում ունեցած իր 21,87% բաժնեմասի դիմաց ստացել է շուրջ 44 միլիարդ 406 միլիոն դրամ (113 միլիոն դոլար) շահաբաժին՝ սկսած 2022-ից»։

Հիշեցնենք, որ պետությունը ԶՊՄԿ-ի 21 տոկոսը վերցրեց 2022-ին: Շարքային քաղաքացուն կարող է թվալ, թե ԶՊՄԿ-ի կառավարմանը պետության մասնակցության պահից ի վեր այդ բիզնեսը ծաղկում է: Մինչդեռ ԶՊՄԿ 2024 թ. ֆինանսական հաշվետվությունից, որը կոչվում է՝ «Շահույթի կամ վնասի եւ այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին համախմբված հաշվետվություն 2024 թ. համար», պարզվում է, որ 2024 թվականին ԶՊՄԿ շահույթը կազմել է մոտ 45 մլրդ 161 մլն դրամ: Փաստացի անկումը եղել է մոտ 30,5 մլրդ դրամ: 2023-ին ԶՊՄԿ-ն ունեցել է մոտ 75 մլրդ 610 մլն դրամի շահույթ, 2024-ին` մոտ 45 մլրդ 161 մլն դրամ:

ԶՊՄԿ-ից հաստատեցին այս թվերը՝ նշելով, որ 2024 թ. հաշվետվությունը հրապարակվել է օրերս, ԶՊՄԿ մամուլի խոսնակն ասաց. «Շահույթը կախված է սովորաբար մետաղների միջազգային գներից եւ հանքաքարում պաշարի պարունակության տոկոսից»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image