Իրավունք

1 տոննա կոկաինի գործը նախընտրական երանգ է ստանում

1 տոննա կոկաինի գործը նախընտրական երանգ է ստանում

Ապօրինի ճանապարհով Հայաստան ներմուծված մոտ 1 տոննա «Կոկաին» տեսակի թմրամիջոցի գործով դատական նիստը տեղի կունենա վաղը:

Հիշեցնենք, որ գործը 2025թ. դեկտեմբերի 17-ին ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Մեղադրանք է առաջադրվել 5 անձի: Գործը քննող դատավորը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանն է: Խոսքը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի ընկերությանը հայտնաբերված թմրանյութի մասին է, որի մասին ահազանգը հենց ինքը` Միհրան Պողոսյանն է բարձրացրել: Բայց գործող մեղադրվում են Միհրան Պողոյանը, «Մրգենի» ՍՊԸ-ի տնօրեն Լեւոն Աթաջանյանը, ընկերության գնումների եւ ներմուծումների բաժնի պետ Մելիտա Ղազարյանը, Սամվել Գալուստյանը եւ Գագիկ Բադալյանը: Նրանք մեղադրվում են խմբի կազմում՝ նախնական համաձայնությամբ, իրացման նպատակով, առանձնապես խոշոր չափերով «Կոկաին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ մաքսային հսկողությունից թաքցնելով` ՀՀ պետական սահմանով ապօրինի առանձնապես խոշոր չափերով (788 կգ) «Կոկաին» տեսակի թմրամիջոց տեղափոխելու համար:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image