Քաղաքականություն

Ակնհայտ է, որ տիկին Սաֆարյանն ունի հստակ և ակնհայտ կողմնակալ վերաբերմունք

Ակնհայտ է, որ տիկին Սաֆարյանն ունի հստակ և ակնհայտ կողմնակալ վերաբերմունք

2023 թվականին «Հայաստան» կուսակցությունների դաշինքը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ առաջարկելով դադարեցնել Սեդա Սաֆարյանի լիազորությունները։ Այս մասին Սահմանադրական դատարանում հայտարարել է դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ տվյալ նախաձեռնությունը ստացել է բացառապես ընդդիմադիր ուժերի աջակցությունը, մինչդեռ մերժվել է միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից։ Մինասյանը դատարանին կոչ է արել ուշադրություն դարձնել այս հանգամանքին՝ ընդգծելով, որ իրենց գնահատմամբ Սեդա Սաֆարյանը դրսևորում է ակնհայտ կողմնակալ վերաբերմունք գործով ներգրավված կողմերից առնվազն մեկի նկատմամբ։

«Մեր գնահատմամբ՝ ակնհայտ է, որ տիկին Սաֆարյանն ունի հստակ և ակնհայտ կողմնակալ վերաբերմունք այս դատավարության մասնակից կողմերից առնվազն մեկի նկատմամբ»,- նշել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image