Սահմանադրական դատարանը մերժել է ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանի միջնորդությունը՝ ընտրությունների արդյունքների վիճարկման գործը ամբողջական կազմով քննելու վերաբերյալ։
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նիստի ընթացքում նշել է, որ դատարանը որոշումը կայացրել է ոչ հեշտությամբ:
«Թող ձեզ չթվա, որ մենք թեթև սրտով ենք բաժանվել մեր գործընկերներից, մենք շատ ծանր սրտով ենք անհնարինություն հայտնել մեր գործընկերներին, բայց կշեռքի վրա դրված էր հետևյալ հարցը․ կամ մենք քննում ենք ոչ լիարժեք կազմով, կամ քննում ենք՝ դատարանի լեգիտիմության հետ կապված մտահոգություններով։ Իրավական ու ժողովրդավարական պետությունում պահանջվում է, որ առաջնահերթությունը տրվի միշտ առաջինին»,- նշել է նա: