Պեկինում կայացած հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը փորձեց կիրառել իր սովորական մարտավարությունը՝ ձեռքսեղմումը դեպի իրեն ձգելով՝ նախաձեռնությունը ստանձնելու համար։
Սակայն Չինաստանի նախագահ Սի Ծինփինը թույլ չի տվել ամերիկացի նախագահին դա անել։
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է Թրամփը փորձում ձեռքը քաշել դեպի իրեն, սակայն Չինաստանի առաջնորդը պահպանել է իր դիրքը և դիմադրել ԱՄՆ նախագահի ժեստին։