Կարգալույծ քահանան այսօր գրում է, որ եկեղեցին հիվանդ է և ժամ առաջ պետք է փրկել նրան․ «Եկեղեցին հիմա նման է հիվանդ մարմնի, որի մեջ դեռ բաբախում է սիրտը։ Սակայն հապաղումի յուրաքանչյուր վայրկյան՝ նման է թունավոր օձի մահացու խայթոցի։ Որքան երկար է քողարկում մեղքը, այնքան ավելի խորն է այն արմատ ձգում՝ քայքայելով ոչ միայն կառույցը, այլև հավատացյալի հոգին»։ Ի՞նչ է ուզում այս երիտասարդը։ Չի՞ հասկանում, որ նա ընդամենը գործիք է Նիկոլ Փաշինյանի ձեռքին, որ պառակտի, անվանարկի հայոց եկեղեցին ու հասնի իր վերջնական հանգրվանին։ Ես այս տղային նմանեցնում եմ անեկդոտի հերոսին, երբ պայուսակը գողանում են, բայց նա ասում է՝ տանում են տանեն, բանալին ձեռքումս է։ Հովհաննավանքի բանալին փոխել, ափի մեջ պինդ բռնել ու ասում է՝ ոչի՜նչ որ սրբությունը, հարստությունը տարել են, բանալին ձեռքումս է։ Տղա ջան, դու արդեն կորցրել ես երեսիդ մեռոնը, Եկեղեցու, ժողովրդի պատվի հետ ես խաղում։ Հիվանդը դու ես, Եկեղեցին չէ։ Որ հիվանդ չլինես, չես հանդուրժի, որ ՔՊ-ական ֆուտբոլիստը դպիրի շոր հագնի ու կանգնի կողքիդ։ Այսօր կարդում եմ փաստաբան Միհրան Պողոյանի բացահայտումը, որ ՔՊ-ականին դպիր եք դարձրել ու հիշում Աբաջյանի ֆեյք պապիկին ու էլի շատ ֆեյք պապիկ- տատիկների։ Սրանից մեծ կեղծիք կա՞։ Հիմա հիվանդը դու՞ ես, թե՞ Եկեղեցին։ Պինդ պահիր բանալին։ Կարևոր չէ, որ ինչ ունես, չունես՝ կորցրել ես․․․
Այլ
Ամենաընթերցված
Գագիկ Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից․...
«Մենք եկել էինք, հրավիրվել էինք, որպեսզի առերեսումը շարունակվեր, սակայն մեր իրավական համակարգը չի դա...
Պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել հակամարտությունը Իրանի հ...
Փաստորեն նաև աբիժնիկ է․ շտապ պիտի փաստեր ներկայացն...
Հայկական համացանցի ամենաթեժ քննարկվող թեմաներից ու տարածվող մեմերից է դարձել իտալահայ քանդակագործ Վի...
ՔՊ-ն ազատվո՞ւմ է Կարեն Սարուխանյանի կադրերից
Օրերս իշխանամերձ շրջանակները սոցցանցերի հարթակներում տարածում էին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սա...
×
❮
❯