Քաղաքականություն

Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կմասնակցեն

Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կմասնակցեն

Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել՝ չքննարկել դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը՝ հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի շրջանակում։

ՍԴ նախագահի խոսքով՝ ներկայացված բոլոր հանգամանքները արդեն մանրամասն ուսումնասիրվել են դատարանում, և աշխատակարգային նիստի ընթացքում քննարկումների շրջանակը նույնիսկ ավելի լայն է եղել, քան հրապարակային փուլում բարձրացված հարցերը։

Նա նաև ընդգծել է, որ դատավորների վերաբերյալ ներկայացված համեմատությունները նույնական չեն և գրեթե որևէ էական համընկնում չեն պարունակում, բացառությամբ որոշ ընդհանուր կապերի՝ կապված քաղաքական գործընթացների հետ։

Այսպիսով, ՍԴ դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կմասնակցեն ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image