Միջազգային

Մեդվեդևի գրքով են այսուհետ կրթվելու Ռուսաստանում

Մեդվեդևի գրքով են այսուհետ կրթվելու Ռուսաստանում

Ռուսաստանում «Պրոսվեշենիե» հրատարակչությունը թողարկել է 9-րդ դասարանի համար նախատեսված հասարակագիտության նոր դասագիրք, որը խմբագրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, երկրի նախկին վարչապետ ու նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Գիրքը պարունակում է հինգ բաժին և 23 պարբերություն՝ սկսած հիմնական սոցիալական հասկացություններից մինչև իրական կյանքի իրավիճակների վերլուծություն, պատմական օրինակներ և գիտելիքների գործնական կիրառում։

Ներառված է նաև տերմիննների բառարան և համացանցային ռեսուրսների ընտրանի։

Մեդվեդևն ինքը աշակերտներին ուղղված իր ուղերձում նշել է, որ դասագիրքը պետք է օգնի աշակերտներին ոչ միայն հասկանալ հասարակագիտությունը, այլև կողմնորոշվել կյանքի բարդ հարցերում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image