Քաղաքականություն

Ինչո՞ւ չօգտվել հնարավորությունից

Ինչո՞ւ չօգտվել հնարավորությունից

Ոնց հասկանում եմ, մեր ընդդիմությունը թերագնահատում է Նիկոլին՝ Էդմոն Մարուքյանին «Նիկոլ 2» բնութագրելով: Մի անգամ արդեն գրել եմ. Էդմոնը կիլոմետրերով հեռու է Նիկոլ լինելուց, նա չի կարող դառնալ երկրորդ Նիկոլ: Նա չունի ընդդիմադիր եւ հատկապես, մինչեւ պատերազմի խայտառակ պարտությունը, վարչապետ Նիկոլի խարիզման: Նիկոլի խարիզմայի մաս են նրա գժական դրսեւորումները, հայացքը. այդ ամենն Էդմոնը չունի՝ նա հանգիստ անձնավորություն է: Էդմոնը բավարար կրթված է, որպեսզի թույլ տա իրեն՝ կապկել Նիկոլի փողոցային վարքագիծը: Ինչ վերաբերում է Արցախի հարցում նրա վերաբերմունքին, ապա դա կարելի է հաշվի չառնել՝ մեկ տարի անց հերթական ընտրություններ են: Ասվածը նշանակում է, որ իշխանություն ստանալով՝ ինքը բացարձակ չի կարող վերածվել երկրորդ Նիկոլի: Եթե միանձնյա իշխանություն ունենալը պարտադիր պետք է հանգեցներ բռնակալի վերածվելուն, ապա պատմության մեջ չէին լինի թույլ թագավորներ կամ այլ տիպի ղեկավարներ: Այդ առումով խորհրդային պատմությունից հիշենք Նիկիտա Խրուշչովին, իսկ ոչ վաղուցվա մեր անցյալից՝ Սերժ Սարգսյանին: Չեմ կարծում, թե որեւէ մեկը կարող է ասել, թե Սերժը դաժան բռնակալ էր կամ ընդհանրապես՝ բռնակալ էր: Էլ չասած, որ մեկ տարվա ընթացքում Մարուքյանին հաջողվի հաստատել միանձնյա իշխանություն: 

Իսկ եթե, այնուամենայնիվ, ընդունենք, որ Էդմոնը նույնիսկ տեսականորեն չի կարող վերածվել երկրորդ Նիկոլի, ուրեմն ո՞րն է նրան մերժելու խնդիրը: Մենք՝ բոլորս, ցանկանում ենք հեռացնել Նիկոլին, իսկ դա տեսականորեն կարող է տեղի ունենալ Էդմոնի միջոցով: Գոնե կապահովվի ձայների այնքան քանակ, որպեսզի խորհրդարանում բարձրացվի ինփիչմենտի հարցը: Ո՞ւր մնացին Սարգսյանի եւ մյուս հանրապետականների հավաստիացումները, թե իրենց կուսակցությունը փորձում է լուծել միայն իշխանափոխության հարցը: Բացի դրանից, Աղազարյան Հովիկի ասելով՝ ՔՊ-ականներից ոմանք դեմ չեն Մարուքյանին: Դա ճիշտ է, թե սուտ՝ դժվար է ասել: Բայց դա այն դեպքն է, երբ առկա չէ ընտրության հնարավորություն: Ուզած-չուզած՝ պետք է վստահել նրա խոսքին: Ճիշտ կլինի՝ շատ լավ, սուտ կլինի՝ էլի ոչինչ, քանի որ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի տարբերակն էն գլխից միտված է ձախողման: Որովհետեւ նրա օգտին չի քվեարկի ոչ մի ՔՊ-ական: Իսկ փողոցում էլ, վստահաբար, չի հավաքվի այնքան բազմություն, որքան 7 տարի առաջ էր: Դա հասկանում ենք բոլորս, բայց Հանրապետականը գնաց այդ քայլին, որպեսզի ԱԺ պատերից այն կողմ այլեւս չասվի, թե խորհրդարանական ընդդիմությունը ոչինչ չի անում: 

Ինչ վերաբերում է Էդգար Ղազարյանի ու Նարեկ Մալյանի նախաձեռնությանը, ապա դա ինձ հիշեցնում է «պորուչիկ» Ռժեւսկու մասին հին ռուսական հայտնի անեկդոտը. Поручик, сколько у Вас детей? - Да. штук шесть или пять. - Вы любите детей, Поручик? - Hет, но сам процесс («Պորուչիկ»,  քանի՞ երեխա ունեք։ Վեց կամ հինգ հատ։ Դուք սիրո՞ւմ եք երեխաներ, «պորուչիկ»։ Ոչ` գործընթացն ինքնին): Ինչպես տեսնում ենք, «պորուչիկ» Ռժեւսկու դեպքում գոնե երեխաներ էին ծնվում, իսկ Էդգարի ու Նարեկի նախաձեռնության դեպքում գործողությունը «փուստ» կանցնի: Ընդամենը արտախորհրդարանական ընդդիմությունն իրեն բավարարված կզգա, որ խորհրդարանական ընդդիմությանը ստիպեց ինչ-որ գործողություն կատարել: Ի դեպ, եթե խորհրդարանական ընդդիմությունը քարը փեշերից թափի ու միանա Աղազարյան-Ասլանյան զույգին, իսկ այդ նախաձեռնությունն էլ հաջողությամբ պսակվի, ապա վերջում կհիշվի, որ այդ ամենի սկիզբը դրել են Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը:

Այն, որ Մարուքյանը լինելու է միայն ժամանակավոր վարչապետ, ասել է հենց Աղազարյանը՝ ընդգծելով, որ իր ու Ասլանյանի գլխավոր նպատակը Փաշինյանին հեռացնելն է, նպատակը 2026-ին այնպիսի իշխանություն ձեւավորելն է, որը «կլինի ամենաիրավազորն ու օրինականը՝ վերջին տարիների ընթացքում»։ Եթե նույն նպատակն ունի նաեւ ընդդիմությունը, իսկ այն ունի նույն նպատակը, ապա ինչո՞ւ չօգտվել նման հնարավորությունից:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image