Միջազգային

ԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին

ԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին

ԱՄՆ-ն ազատ է արձակել Օմանի ծոցում կալանված իրանական TOUSKA կոնտեյներային նավի անձնակազմի 22 անդամներին և ուղարկել նրանց Պակիստան, հաղորդում է «Ալ Ջազիրան»՝ հղում անելով Պակիստանի արտաքին գործերի նախարարությանը։

«Իրանական նավը քարշակով կտեղափոխվի Պակիստանի տարածքային ջրեր՝ անհրաժեշտ վերանորոգումից հետո իր տերերին վերադարձնելու համար», - ասվում է հայտարարության մեջ։

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ այս քայլը «վստահության ամրապնդման միջոց» է։

TOUSKA-ն կալանավորվել է Օմանի ծոցում անցյալ ամիս տեղի ունեցած հարձակման ժամանակ, որը Թեհրանը որակել է որպես «ծովահենության» ակտ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image