Մշակույթ

Պատմության եւ իրականության միջեւ

Պատմության եւ իրականության միջեւ

Ժամանակակից ռուսական գրականության երեւելի դեմքերից մեկի` Էդվարդ Ռադզինսկու ստեղծագործությունները մի քանի ժանրային ուղղությունների են՝ դրամատուրգիա, պատմական արձակ, վիպականացված կենսապատումներ, սցենարային արվեստ եւ հրապարակախոսություն։ Մի քանի տասնամյակում նա ստեղծել է բազում գործեր, որտեղ պատմական փաստը համադրված է գեղարվեստական վերակառուցման, վավերագրությունը՝ հեղինակային մեկնաբանության հետ։

Մոսկվայի պատմաարխիվային ինստիտուտն ավարտելուց հետո նա սկսում է աշխատել թատրոնում․ առավել հայտնի պիեսներից են․ «104 էջ՝ սիրո մասին», «Զրույցներ Սոկրատեսի հետ», «Ներոնի եւ Սենեկայի անվան թատրոնը», «Լունինը կամ Ժակի մահը» եւ այլն։ Հատկապես մեծ արձագանքի է արժանացել «104 էջ՝ սիրո մասին» պիեսը, որն էկրանավորվել է «Եվս մեկ անգամ՝ սիրո մասին» ֆիլմում։ Ռադզինսկու դրամատուրգիայի համար հատկանշական է փիլիսոփայական ուղղվածությունը։ Նրա հերոսները մշտապես ճշմարտության, ազատության եւ սեփական առաքելության որոնումներում են։ Նա ցույց է տալիս, որ մարդկային գոյության ողջ ընթացքում բոլոր հիմնահարցերը շարունակում են անփոփոխ մնալ։ Բայց Ռադզինսկու ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում պատմական թեմատիկան։ Դա յուրօրինակ խոսք է ռուսական գրականության մեջ. «Ստալին», «Նիկոլայ 2-րդ․ կյանքը եւ մահը», «Նապոլեոն», «Ալեքսանդր 2-րդ», «Ռասպուտին», «Իշխանազնուհի Տարականովա» եւ այլ գործերում նա ձգտում է պատմական անցքերը գրավիչ պատումով ներկայացնել, օգտագործում է արխիվային նյութեր, նամակներ, օրագրեր, ժամանակակիցների հիշողություններ, եւ պատմական անձինք նրա գրչի ներքո «վերակենդանանում են»: Հենց դա է նրա գրքերի համար լայն ճանաչում ապահովել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image