Մոսկվան բնականոն է համարում Հայաստանում ԵՄ մասնակցությամբ գագաթնաժողովի անցկացումը, սակայն նորմալ չէ հարթակ տրամադրել հակառուսական հայտարարությունների համար։ Այս մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է «Վեստի» տեղեկատվական ծառայության հեղինակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ ««Հայաստան - Եվրոպական միություն» գագաթնաժողով անցկացնելը նույնպես միանգամայն նորմալ է։ Նորմալ չէ միայն այն, որ Երևանում հարթակ են տրամադրել միանգամայն հակառուսական արտահայտությունների համար։ Այ սա նորմալ չէ և չի համապատասխանում Երևանի հետ մեր հարաբերությունների ոգուն»,-ասել է նա։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ բազմավեկտորություն է պահպանում, և «նման գագաթնաժողովներ անցկացնելը Երևանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է»։ Ռուսաստանը չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի փորձել իր հայտարարություններով «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու հակառուսական ելույթը Երևանում։ «Իհարկե, երևի թե այնուամենայնիվ ինչ-որ պարզաբանումներ սպասում էինք Երևանից», - հայտարարել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ Մոսկվայի համար Երևանի հետ հարաբերություններում կարևոր է, որ վերջինս հակառուսական դիրքորոշում չորդեգրի։ «Գլխավորն այն է, որ Հայաստանը հակառուսական դիրքորոշումներ չընդունի։ Դա է մեզ համար ամենակարևորը»,-ասել է Պեսկովը։ Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Հայրենական մեծ պատերազմի վետերանների հասցեին հնչեցրած սպառնալիքներին ի պատասխան արևմտյան առաջնորդների և հայկական կողմի լռությունն արդեն իսկ գրվել է պատմության մեջ։
Միջազգային
Ամենաընթերցված
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
Զախարովան ՀՀ իշխանություններին համեմատել է ինքնաթի...
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Հայաստանի իշխանություններին, որոնք ձ...
«Հրապարակ». Տիգրանաշենի դպրոցի աշակերտները սեպտեմբ...
Վերջին օրերին կրկին ակտիվացել են քննարկումները՝ Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու իշխանությունների մտ...
×
❮
❯