Թիմ Կուկը բացատրել է, թե ինչու է այս տարվա սեպտեմբերի մեկից հեռանում Apple-ի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Կուկը ասել է, որ ներկայիս պահը ամենից հարմարն է կառավարման լծակները փոխանցելու համար։ Նա նշել է, որ ներկայումս Apple-ն ունի կայուն ֆինանսական արդյունքներ, հզոր արտադրական ռազմավարություն ինչը նվազեցնում է ղեկավարի փոփոխության դեպքում առաջանալիք հնարավոր ռիսկերը։
Կուկին, հիշեցնենք, որ կփոխարինի Ջոն Թերնուսը, ով Կուկի իսկ գնահատմամբ՝ ունի անհրաժեշտ փորձն ու պատրաստ է ղեկավարել ընկերությունը։ Apple-ում հույս ունեն, որ ղեկավարի փոփոխությունը կընթանա անցնցում։ Թերնուսի գլխավորությամբ Apple-ը ամենայն հավանականությամբ կկենտրոնանա արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման վրա։