Այլ

Ըտե էն երկու ատոմակայանի սուտը չասես, կխնդան վրեդ

Ըտե էն երկու ատոմակայանի սուտը չասես, կխնդան վրեդ

Մինչ աշխարհի առաջնորդները Նյու Յորքում ՄԱԿ-ի 80-ամյակի փայլով են լոգանք ընդունում, Ալիևը կրկին իր դիլետանտական «Զանգեզուրի միջանցք» հեքիաթն է պտտում, Նիկոլ Փաշինյանն ինքնամոռաց ճամփա է բռնել դեպի Մոսկվա։ Տեքստեր է կարդում՝ «Համաշխարհային ատոմային շաբաթ», «Ատոմ» ցուցահանդես... Ճիշտն ասած, ավելի շատ մոլորեցնող գովազդի է նման, քան քաղաքական օրակարգի։

Բայց հիշո՞ւմ եք, չէ՛։ Դեռ երեկ էր՝ նույն Փաշինյանը հպարտ գլուխ էր գովում, թե ԱՄՆ-ի հետ փոքր մոդուլային ատոմակայաններ ենք կառուցելու։ Ապա հրապարակումներում լուր էր տարածում, թե գործող ատոմակայանը փակվում է։

Հիմա ի՞նչ եղավ, ո՞ւր կորավ «ամերիկյան ատոմը»։ Մոսկվայում խոնարհ հարսի պես նստել է Պուտինի կողքին ու գլխով անում՝ «այո, այո, ճիշտ եք ասում»։

Լսենք Պուտինին․
«Հայաստանում երկար ժամանակ գործում է ատոմակայանը, այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30 տոկոսը։ «Ռոսատոմ»-ն աշխատում է ժամկետի երկարաձգման ուղղությամբ, դրա համար էլ ձեր ներկայությունը լիովին տրամաբանական է»։  Պուտինի  հայտարարությունը պատճառաբանության է նման, թե ինչու է Փաշինյանը հրավիրվել։

Հրավիրվել  է, որ այն խոսակցությունները, որով մոլորեցնում էր ժողովրդին, հերքի։ 
Այդ պահին, Նիկոլ, գոնե փոքրիկ համարձակություն ունենայիր ու Պուտինին ասեիր․ «Ներեցեք, բայց ես արդեն երկու նոր ատոմակայան եմ կառուցել, ընդ որում՝ օնլայն»։ Կամ ասա՝ «մոդուլայինը ԱՄՆ-ում պատվիրել եմ, շուտով կբերեն»։

Հասարակության մեջ արդեն ծաղր են անում․ «Ըտե էն երկու ատոմակայանի սուտը չասես, կխնդան վրեդ»։ Իսկ դու քո ստերը պահիր Հայաստանի ներքին լսարանի համար, ոչ թե գնա Մոսկվա ու խոնարհ գառի պես հայտարարիր, թե Հայաստանը երկարացնում է ԱԷԿ-ի շահագործումը մինչև 2036 թվականը։

Եվ երբ Պուտինը հպարտ թվեր էր մեջբերում՝ «2024-ին Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 11,7 մլրդ դոլար»՝ դու չհասկացա՞ր, որ դա ոչ թե բարեկամության ապացույց էր, այլ՝ «Տես, թե ինչպես ես ավելի ու ավելի խրվել մեր տնտեսության կախվածության մեջ» ուղիղ ազդանշան։

Հարցն էլի նույնն է մնում․ Նիկոլ, դու ո՞վ ես։ Ամերիկացիներին խոստացար ապագա, ռուսներին՝ հնազանդություն, իսկ քո ժողովրդի գլխին դարձար թյուրիմացություն։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image