Միջազգային

ԱՄՆ-ն այս գիշեր հզոր հարված կհասցնի Իրանին․ Թրամփ

ԱՄՆ-ն այս գիշեր հզոր հարված կհասցնի Իրանին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը կարող են հզոր հարվածներ հասցնել Իրանին արդեն այս գիշեր։ Նա լայս մասին րագրողներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։

Ըստ Թրամփի, Իրանը հարձակվել է Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի վրա՝ արձակելով մի քանի անօդաչու թռչող սարքեր և մեկ հրթիռ։

«Անցած գիշեր մենք երեկ շատ ուժեղ հարված հասցրեցինք նրանց։ Հավանաբար, այս գիշեր կրկին շատ ուժեղ կհարվածենք նրանց։ Ես մի փոքր նախազգուշացում կտամ», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը նաև հավելել է, որ վերջնական որոշումը կախված կլինի իրավիճակի զարգացումից։

«Մենք այս գիշեր ուժեղ կհարվածենք նրանց, բայց կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները», - ասել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև հրադադարը այլևս ուժի մեջ չէ։ Նա ասել է, որ այլևս գործող չի համարում համաձայնագիրը և իմաստ չի տեսնում Թեհրանի հետ հետագա բանակցություններում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image