Միջազգային

Լեհաստանի նախագահին չեն հրավիրել իր իսկ երկրում կայանալիք համաժողովին․ Կիևի դեմարշն է

Լեհաստանի նախագահին չեն հրավիրել իր իսկ երկրում կայանալիք համաժողովին․ Կիևի դեմարշն է

Լեհաստանի կառավարությունը և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին չեն հրավիրել Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիին Գդանսկում կայանալիք՝ Ուկրաինային նվիրված համաժողովին։

Այս մասին հայտարարել է Լեհաստանի առաջնորդի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մարցին Պշիդաչը, ըստ TVP Info-ի։

«Կարոլ Նավրոցկին հրավեր չի ստացել Գդանսկում կայանալիք համաժողովին։ Նախագահը չի մասնակցում այն ​​միջոցառումներին, որոնց հրավիրված չի եղել», - նշել է Պշիդաչը։

Ըստ նրա՝ համաժողովին հրավերներ են ուղարկել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և Վլադիմիր Զելենսկին։

«Հուսով եմ, որ այս անգամ վարչապետ Տուսկը կկենտրոնանա Լեհաստանի շահերի, այլ ոչ թե Վլադիմիր Զելենսկու համար գումար հավաքելու վրա», - հավելել է նախարարը։

Պշիդաչը նաև վիրավորական է անվանել Ուկրաինայի առաջնորդի կողմից Նավրոցկիին ռուսամետ անվանելու մեղադրանքները։ Նա նշել է, որ Ուկրաինան զգալի աջակցություն է ստանում Լեհաստանից։

Լրահոս

Ամենաընթերցված

Իմացա՞ր, պարոն վարչապետ

Իմացա՞ր, պարոն վարչապետ

«Պետք է իմանալ՝ կարկուտներն ինչի հետևանք են»,- Գեղարքունիքում հայտարարել էր լիգիտիմությունը կորցրած...

×
Gallery Image