Հասարակություն

Փակվել է հայտնի մանկապարտեզը

Փակվել է հայտնի մանկապարտեզը

Երևանի ավագանու անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մեսրոպ Մանուկյանը հայտարարել է, որ Երևանում գործող հայտնի հայ-ֆրանսիական մանկապարտեզը ՔՊ իշխանության տարիներին փակվել և անուշադրության է մատնվել։

Մանուկյանը տեսանյութ է հրապարակել մանկապարտեզի տարածքից՝ ներկայացնելով շենքի անմխիթար վիճակը։ Նրա խոսքով՝ վերջին հինգ տարիներին մանկապարտեզը դադարել է գործել և վերածվել է լքված տարածքի։

«Փակել են հայտնի հայ-ֆրանսիական մանկապարտեզը, որը հիմա վերածվել է կիսաքանդ ու անմխիթար տարածքի, և միաժամանակ հայտարարում են, թե նոր մանկապարտեզներ են կառուցում։ Գոնե եղածը պահպանեին»,- նշել է նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image