Միջազգային

Հեղեղումներն ու սողանքները հինգ մարդու կյանք են խլել Վիետնամում

Հեղեղումներն ու սողանքները հինգ մարդու կյանք են խլել Վիետնամում

Տեղատարափ անձրեւների պատճառով առաջացած հեղեղումներն ու դրանց հետեւանքով սկսված սողանքները հինգ մարդու կյանք են խլել Վիետնամում։ Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը։ Տասը մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։ Եւս երեք հոգի համարվում է անհետ կորած։ Տարերային աղետի թիրախում հայտնվել է Լայչաու նահանգը։ Քանդվել է 427 բնակելի շենք եւ շինություն։ Մոտ 140 ընտանիք տարվանվել է աղետի վտանգավոր գոտուց։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ պատճառվել է 14,3 միլիոն դոլարի վնաս։ Ներկայումս իշխանությունները ճշտում են պատճառված վնասի չափը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image