Խորհրդարանը շուրջ երկու տարի է՝ չի կարողանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրել եւ համալրել Հանձնաժողովում առկա թափուր պաշտոնը։ Այս ընթացքում օրենսդիրների դատին բազում թեկնածուներ են ներկայացվել, սակայն՝ մեկը մյուսից ոչ կոմպետենտ, որոնք ծաղրի առարկա են դարձել խորհրդարանում «քննություն» տալու ժամանակ։ Վերջերս տեղեկություն տարածվեց, որ այդ գործընթացը միտումնավոր տապալման է տարել թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը, որը շուրջ երկու տարի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանի ընկերուհին է եւ չի ուզում այնպիսի մեկին աջակցել, որը կարող է ղեկավարել Հանձնաժողովը եւ դուրս մղել սիրելի ընկերուհուն։ Բանն այն է, որ եթե նոր անդամով համալրվի Հանձնաժողովը, ապա պետք է նախագահ ընտրեն։ Տեղեկացանք, որ խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել», որը, իշխանականների հավաստմամբ, ոլորտի պրոֆեսիոնալ է: Եփրեմ Կարապետյանը 2024 թվականին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով նշանակվել էր ԱՆ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եւ մոնիտորինգի վարչության պետ:
Էքսկլյուզիվ
«Հրապարակ»․ Խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել»
Ամենաընթերցված
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
Զախարովան ՀՀ իշխանություններին համեմատել է ինքնաթի...
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Հայաստանի իշխանություններին, որոնք ձ...
«Հրապարակ». Տիգրանաշենի դպրոցի աշակերտները սեպտեմբ...
Վերջին օրերին կրկին ակտիվացել են քննարկումները՝ Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու իշխանությունների մտ...
×
❮
❯