Քաղաքականություն

ՌԴ դիրքորոշումը չի փոխվել, սահմանափակումների հարցը կլուծվի մի դեպքում

ՌԴ դիրքորոշումը չի փոխվել, սահմանափակումների հարցը կլուծվի մի դեպքում

Քիչ առաջ ՀՀ կառավարությունը հաղորդագրություն տարածեց Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին, ընդգծելով, որ քննարկվել են տնտեսական հարցեր։ Ռուսական կողմը ևս հրապարակել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է, որ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։

Վլադիմիր Պուտինը վերահաստատել է իր հավատարմությունը 2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ընդունված համատեղ հայտարարությանը՝ Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելուն ուղղված գործողությունների վերաբերյալ։

Մասնավորապես, ընդգծվել է Հայաստանում հնարավորինս կարճ ժամկետում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա մնալու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։

Լրահոս

Ամենաընթերցված

Ցավոտ է, չէ՞․․․

Ցավոտ է, չէ՞․․․

Շարքային քաղաքացուն կարելի է ծեծել, քացու տակ առնել, նվաստացնել։ Ցավալին այն է, որ դա արդեն սովորակա...

×
Gallery Image