Հասարակություն

Սպանված Տիգրանի հայրիկին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Սպանված Տիգրանի հայրիկին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

«Անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»։ Այս մասին «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան, թե կալանքի միջնորդությո՞ւն է ներկայացվել 3-ամյա Տիգրանի հոր համար, հայտնեցին Քննչական կոմիտեից։

Նշենք, որ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Ավելի վաղ, «Հրապարակ»-ը գրել էր, որ վարույթի շրջանակում է ձերբակալվել է 3-ամյա Տիգրանի հայրը, որը, ներկայացել է իրավապահներին եւ հայտնել, որ ինքն է սպանել երեխային, մեր տեղեկություններով,  խոսելով պատճառների մասին, նշել է. «Մտածում եմ` իմ երեխան չէ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image