«Անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»։ Այս մասին «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան, թե կալանքի միջնորդությո՞ւն է ներկայացվել 3-ամյա Տիգրանի հոր համար, հայտնեցին Քննչական կոմիտեից։
Նշենք, որ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Ավելի վաղ, «Հրապարակ»-ը գրել էր, որ վարույթի շրջանակում է ձերբակալվել է 3-ամյա Տիգրանի հայրը, որը, ներկայացել է իրավապահներին եւ հայտնել, որ ինքն է սպանել երեխային, մեր տեղեկություններով, խոսելով պատճառների մասին, նշել է. «Մտածում եմ` իմ երեխան չէ»։