Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի նախաահ Անտոնիու Ժոզե Սեգուրուին նվիրել է ազգային հավաքականի մարզաշապիկ՝ նախագահի ազգանունով եւ 2026 գրությամբ։ Այս մասին հայտնում է Պորտուգալիայի ազգային հավաքականը։ Նշենք, որ նախագահ Սեգուրուն ընդունել էր պորտուգալական ֆուտբոլի հավաքականին եւ մարզչական շտաբին՝ Աշխարհի առաջնությանը մեկնելուց առաջ։ Իր հերթին նախագահ Սեգուրուն Ռոնալդուին եւ հավաքականին նվիրել է Պորտուգալիայի դրոշը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլի այս տարվա Առաջնությունը կմեկնարկի արդեն վաղը՝ հունիսի 11-ին եւ կտեւի մինչեւ հուլիսի 19-ը։ Հիմնական խաղերը կանցկացվեն Միացյալ Նահանգներում, Կանադայում եւ Մեքսիկայում։ Կմասնակցի 48 թիմ։