ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պատասխանել է լրագրողի հարցին, թե արդյոք դաշինքը կաջակցի Թուրքիային Իսրայելի հետ ենթադրյալ պատերազմի դեպքում։
«Նախագահ (Թուրքիայի) Ռեջեփ Թայիփ Էրդողանը չափազանց իմաստուն քաղաքական գործիչ է։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է երկար տարիներ և կփորձի խուսափել իրավիճակից, որը կարող է դուրս գալ վերահսկողությունից», - ասել է Ռյուտեն։
«Ի՞նչ կլինի, եթե (Իսրայելի վարչապետ) Նեթանյահուն անխուսափելի դարձնի հակամարտությունը» հարցին՝ գլխավոր քարտուղարը պատասխանել է.
«Եկեք չենթադրենք, թե ինչ կարող է պատահել։ Եվ եկեք չմոռանանք 2023 թվականի հոկտեմբերի 7-ը՝ ՀԱՄԱՍ-ի սարսափելի հարձակումը Իսրայելի վրա»։