Ախր էս Սամվել Կարապետյանն էլ իսկի ընդդիմադիր ջիղ, ավելի ճիշտ՝ ընդդիմադիրի ջիղ չունի: Վերցրել ու դատի է տվել ՔՊ-ի երկու ստահակի՝ փոխանակ Նիկոլի բկից բռնի: Ո՞վ են էլի Արսեն Թորոսյանն ու Հայկ Կոնջորյանը, որ մի հատ էլ Ձեզ, հարգելի պարոն Կարապետյան, նեղություն եք տվել ու դրանց անուններով հայցադիմումներ պատրաստել: Դրանցից ՔՊ-ում ինչքան ասես՝ կան: Ալե՞նն է մի բարի պտուղ, Ալեքսանյան Վահա՞գը, թե՞ դրանց խմբակցության էն մյուս թափթփուկները, որ, ի հեճուկս մնացած հայերի, «յան» վերջավորությամբ ազգանուններ են կրում ու թյուրիմացաբար համարվում են հայ քրիստոնյա:
Հարգելի պարոն Կարապետյան, Դուք երևի չգիտեք կամ Ձեզ չեն տեղեկացրել, որ Հայաստանում կարգը մի փոքր այլ է: Այստեղ հնարավոր չէ որևէ բանի հասնել, եթե գործդ Նիկոլի հետ չես բռնում: Ստախոս, քցող, խաբող, ֆռռացնող, կապիտուլյանտ, սպեկուլյանտ, մանիպուլյատոր, աչքի սուրմա թռցնող շեֆն է այստեղ «ասողը», «խարոշին», «կռուտոյը»: Նիկոլը բոլորի «կրիշն» է, անգամ՝ նույնասեռականների ու մնացած այլանդակությունների: Եվ այո, նաև՝ Արսեն Թորոսյանի և Հայկ Կոնջորյանի «կրիշն» է: Փաշինյանի կառուցած բուրգում վերջիններս «պեշկա» են: Դրանցից Փաշինյանը ԱԺ-ում ավելի քան 70 հատ ունի: Ո՞ր մեկին դատի տաս իրենց հիմար բլթոցների համար: Այդ բլթոցները, եթե ուզում եք իմանալ, իրենցն էլ չեն, այլ Նիկոլ Փաշինյանինը: Նրանք ուղղակի վերարտադրում են Նիկոլի բլթոցները՝ ամեն մեկն իր կրթական ցենզին ու բարոյական պատկերին համեմատ: Կարճ՝ Հայաստանում դատի ես տալիս Նիկոլին և նրա հետ դատվում են բոլոր «պեշկաները»՝ «պեշկա» առ «պեշկա»:
Ինձ չբավարարեց նաև այն, թե ինչի համար եք դատի տվել Արսեն Թորոսյանին և Հայկ Կոնջորյանին… Վիրավորանք, զրպարտություն… Պահանջում եք, որ ներողություն խնդրեն և 9 միլիոն դրամ փոխհատուցում վճարնեն: Լավ էլի, հարգելի պարոն Կարապետյան, Դուք դրանով շատ մեծ լավություն եք անում սրանց: Փողոցային խուժան լինեին, կասեի՝ հա: ԱԺ պատգամավոր են ախր, էն էլ՝ իշխանական-նիկոլական: ԱԺ ամբիոնից հայհոյում են՝ սրա մերը, նրա մերը, սպառնում են ականջ ու լեզու կտրել, ահաբեկչական կոչեր են հնչեցնում՝ կշինենք, կդոմփենք, ասֆալտին կփռենք, պատերով կտանք, չագուճ են շարժում ժողովրդի վրա: Եւ Դուք ուզում եք, որ էս կարգի «ատմոռոզըկները» մի ներողությունով ու 9 միլիոն դրամով պլստա՞ն: Ես դեռ չեմ խոսում սրանց պատերազմական հանցագործությունների մասին, ժողովրդին գաղտնի «դեղելու» կամ «թույնելու» մասին, աներևակայելի թալանի մասին: Պատկերացնո՞ւմ եք, ֆելդշեր Արսեն Թորոսյանը, որ քովիդով այդքան մարդու գլուխ կերավ, մի հինգ տողանոց «ներողություն» խնդրի, ու ես ներեմ նրան… Արդար չի: Կամ էն պոռնկաբարո Կոնջորյա՞նն ով է, Նիկոլի այդ կլոնը, որ Նիկոլի բառերով իմ եկեղեցին ու իմ ազգի բարերարին վիրավորի, հետո գա՝ Նիկոլի փոխարեն ներողություն խնդրի: Թքած էդ 9 միլոն դրամի վրա էլ, իր ներողության վրա էլ, իր բերանում այդ լեզուն դնողի վրա էլ:
Մեզ պետք է Նիկոլի ներողությունը, հարգելի պարոն Կարապետյան: Նիկոլը պետք է ներողություն խնդրի և ռադը քաշի, որպեսզի այս «կոշմարը» վերանա մեր երկրից: Նա է այս մեծ խայտառակության ակունքը, որի մեջ այսօր անպատիժ լող են տալիս ՔՊ-ի բադերը: Նիկոլին է պետք դատի տալ և այն էլ ոչ թե վիրավորանքի ու զրպարտության համար, ոչ թե նրանից 9 միլիոն պահանջելով, այլ ցմահ բանտարկություն երաշխավորող հոդվածներով:
2025 թ. հունիսի 17-ին Դուք, հարգելի Սամվել Կարապետյան, ձեր հարցազրույցում ընդամենը սա էիք ասել. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա... Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:
Ինչո՞ւ Ձեր այս խոսքերը էլեկտրաշոկի էֆեկտ ունեցան Փաշինյանի համար՝ մտածե՞լ եք այս ուղղությամբ: Ինչո՞ւ Փաշինյանը ծառս եղավ իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառմամբ. «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։ Պատճառը մեկն է, հարգելի պարոն Կարապետյան՝ վախը, իշխանությունը կորցնելու վախը, իշխանությունը կորցնելուց հետո դատվելու և ԱԱԾ պադվալում հայտնվելու վախը: Իսկ մեծ վախերը, սովորաբար, փոքր բաներից չեն լինում: Թե բա պոռնկաբարո… Պոռնկաբարո ազգակործան պատուհասը, «վիձիծե լի» սպառնալիք է հնչեցնում ՀԱԵ-ի և հայ ժողովրդի կողքին կանգնած ազգային բարերարի նկատմամբ՝ «կպասիվացնեմ» ասելով… Մենք արդեն տեսել ենք, թե քեզ՝ «Արցախ» գոռացողիդ, ինչպես են «պասիվացրել» Էրդողանն ու Ալիևը, տեսնում ենք, թե ինչպես չես կարողանում ցավոտ տեղերդ ազատել նրանց ճիրաններից: Օր չի անցնում առանց «կլիզմաների», պահանջների ու նոր մարտահրավերների… Եվ դու այսքան բանից հետո դեռ խոսո՞ւմ ես, հաթաթա՞ ես տալիս: Թե որ այդքան քաջ ես, ինչո՞ւ ես մի քանի ժամ անց այս հիմար հայտարարությունդ ձևափոխում, թե իբր պետության շահերից ես խոսել. «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»: Տերերդ էին զանգել հավանաբար ու ասել՝ չափն անցել ես, այ պոռնոգրագֆիկ քաղաքական երևույթ, ի՞նչ է նշանակում՝ «պոռնոգրաֆիկ բարերար» արտահայտությունը, ջնջիր, քանի դեռ մեր համատեղ «իրական Հայաստանի Հանրապետությունը» չի մեռել վերջնականապես: Այ այդպես կվախենաս ու լեզուդ մի տեղդ կմտցնես, հենց որ տերերդ սաստեն քեզ:
Հ.Գ. Այսուհանդերձ՝ Արսեն Թորոսյանին ու Հայկ Կոնջորյանին դատարան քարշ տալու՝ Սամվել Կարապետյանի քայլը ողջունում եմ: Թքած մի քանի կոպեկի դատական ծախսերի վրա: Սրանք դատարաններից դուրս չպետք է գան… Մեր հարևան Շմավոնն ասում է՝ հա, բա ի՞նչ, միանգամից սովորեցին փողին, թող հիմա էլ կամաց-կամաց սովորեն հողին: