Պարզ հարց: Պարոնայք և տիկնայք ՔՊ-ականներ, հարցն ուղղում եմ ձեզ, բայց ցանկության դեպքում կարող է պատասխանել նաև ձեր առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը: Ինձ հետաքրքրում է, թե դուք ինչո՞ւ եք ընկնում պրիպադկի մեջ, երբ որևէ ընդդիմադիր ուժի կամ գործչի եք տեսնում Սամվել Կարապետյանին սատարողների շարքում: Ահա այսպիսի պարզ հարց: Կամ, եթե հարցի ձևակերպումը ձեզ դուր չեկավ, կարող եմ այլ կերպ ձևակերպել նույն հարցը: Այսպես՝ ինչո՞ւ այդպես էլ քաղաքական դաշտում չհայտնվեց որևէ խելքը գլխին քաղաքական ուժ, որ հայտարարեր ՔՊ-ին ու Նիկոլին սատարելու մասին: Խոսքը 44-օրյա պատերազմից հետո ընկած ժամանակաշրջանի մասին է: Սա ձեզ չի՞ մտահոգում:
Պարզ պատասխան: Պարոնայք և տիկնայք ՔՊ-ականները, վստահ եմ՝ նաև Նիկոլը, իրենց չգիտեմ որ զգայարանի շնորհիվ հասկանում են, որ Հայաստանի քաղաքական կյանքում սկսել է միս ու արյուն ստանալ «կոնսենսուս -1» բանաձևը, որի մեջ իրենք հաստատ «կոնսենսուսը չեն»: Նրանք տեսնում են, որ բոլոր քաղաքական ուժերը, կրկնում եմ՝ բոլոր ուժերը, գտնվում են քաղաքական բեմի մի կիսադաշտում, իսկ ՔՊ-ն ու Նիկոլը՝ մյուս: Ոչինչ որ քաղաքական ընդդիմադիր կիսադաշտում ամեն ինչ դեռ խառն է, աղմուկներ կան, իրար դեռ լավ չեն հասկանում, բայց փաստ է, որ նրանք արդեն հավաքված են այդ կիսադաշտում և ոչ մեկը չի պատրաստվում անցնել ՔՊ-ի ու Նիկոլի կիսադաշտ:
Իշխանափոխության բանաձև: Իրենց կիսադաշտում միայնակ մնացած ՔՊ-ն ու Նիկոլը, բնականաբար, քանի գնում, այնքան նյարդային են դառնում: Այս մեկուսացված վիճակը նրանց արդեն խելագարության է հասցնում: Ներսում աջակցություն չունեին, դրսից եկողներն էլ իրենց կողքին չեն կանգնում: Մաշվել, հալից ընկել է «մեզ ժողովուրդն է ընտրել» կարգախոսը, լեգիտիմության դեֆիցիտը հասել է մինչև կոկորդները: Զգում են, որ շատ քիչ է մնացել «կոնսենսուս -1» բանաձևի ամբողջացմանը, մի փոքրիկ նյուանս, ընդամենը մի գումարելի՝ «կոնսոլիդացիա», որպեսզի բանաձևն այս վերջնական տեսքն ունենա՝ «քաղաքական կոնսենսուս + հանրային կոնսոլիդացիա -1»:
Հանրային (հասարակության) կոնսոլիդացիա: Որտե՞ղ փնտրել այն: Դրա համար հեռու գնալ պետք չէ: ՔՊ-ն ու Նիկոլը ստեղծել են բոլոր պայմանները, որ այդ կոնսլիդացիան տեղի չունենա իրենց շուրջ: Իշխանության շուրջ կամ ավելի ճիշտ իշխանության կիսադաշտում հանրային կոնսոլիդացիայի որևէ հնարավորություն նրանք չեն թողել: Պատերազմ և համապարփակ պարտությունների մի երկար շղթա՝ սա է այն ամենը, ինչի վրա դեռ փորձում է իշխել ազգակործան պատուհասների այս խմբակը: Հանրային կոնսոլիդացիա այս խմբակի շո՞ւրջ: Ձեռ եք առնո՞ւմ: Սրանց կողքին իսկի շուն չի կանգնում այս օրերին, էլ ուր մնաց՝ քաղաքական ուժ կամ ընտրազանգված:
Քաղաքականություն
«Կոնսենսուս+կոնսոլիդացիա-1»
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
«Հրապարակ»․Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացա...
Նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության բազմամարդ հանրահավաքից հետո տեղեկացանք, որ ընտրատարածքային հ...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯