«Հրապարակ»-ին քիչ առաջ ահազանգել են Երեւանի տրոլեյբուսների վարորդները՝ տեղեկացնելով, որ իրենք այժմ գործադուլ են անում Ջրվեժում՝ պահանջով, որ Երեւանի քաղաքապետարանն ամբողջությամբ վճարի իրենց աշխատավարձերը։
Վարորդներից մեկը, որը չցանկացավ անունը հրապարակվի, մեզ հայտնեց․ «Մեր աշխատավարձերը, մեր ժամերը, մեր ժամավճարներն ահավոր քիչ են, աշխատանքային օրերն ու ժամերը՝ ստիպողաբար շատ, այն, որ ոչ մի բան մենք օրինական չգիտենք, 13-ից 14 ժամ աշխատում ենք, այսօր աշխատավարձ ենք ստացել՝ 50-60 հազար դրամ քիչ ու ոչ մեկ պատասխան չի տալիս»։
Ըստ վարորդի՝ այժմ 4-5 վարորդ հավաքվել են ակցիայի վայրում, մյուսները՝ կամաց միանում են․ «Մենք չենք քշում, վերևի պարկի տնօրենը՝ անունը Սամվել, եկել մեզ ասում է՝ գնացեք, դիմումներդ գրեք։ Հիմա հերթով գալիս են բոլորը, Ջրվեժի տրոլեյբուսի պարկում ենք։ Մեզ 14 ժամ աշխատացնում են, ոչ տուալետի հարց են լուծում, ոչ մի բան, ահավոր վիճակ։ Կոնկրետ այս պահին մեր հարցը սա է՝ աշխատավարձը պակաս են տվել»։