Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի բոլոր գրասենյակներում իրականացվել են խուզարկություներ և շուրջ 11 անձ բերման է ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։
Իրավապահ համակարգի մեր աղբյուրներն ասում են` նրանց ձերբակալել է ենթադրյալ «ընտրակաշառքներ»֊ի խոստումներ տալու, ընտրակաշառք բաժանելու համար։ Սցենարը նույնն է, ինչ Գոհար Ղումաշյանի դեպքում. գաղտնալսել են ինչ-որ խոսակցություններ, վերագրել «բարեգործության արգելքը խախտելուն», ընտրակաշառք բաժանելուն եւ սկսել են ձերբակալությունները։