Հասարակություն

Սպիտակի քաղաքապետն էլ էր հեծանվորդների մեջ

Սպիտակի քաղաքապետն էլ էր հեծանվորդների մեջ

Մայիսի 5-ին, Սպիտակում անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը։

Մրցմանը մասնակցում էին Սպիտակ համայնքի դպրոցների 7-9-րդ և 10-12-րդ դասարանների 50 աշակերտներ։ Սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի ամենաուրախ մասնակիցը Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանն էր, ով մասնակցում էր ոչ թե որպես կազմակերպիչ, այլ հեծանվորդ:

Մասնակցում էին նաեւ Մեծ Պարնի և Շիրակամուտ բնակավայրերի վարչական ղեկավարները: Այս մրցաշարին համայնքապետը իրեն չպարգևատրեց, ինչպես դա արել էր իր կողմից կազմակերպված նարդու մրցաշարի ժամանակ: Նա ասում է, որ մասնակցել է հեծանվավազքին, որպեսզի ոգևորի մասնակիցներին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image