ՔՊ-ում ընտրակեղծարարների որսը կարծես ավարտված է` ներկուսակցական ընտրություններից հետո 3 ՔՊ-ականի են հանել ցուցակից՝ Կարեն Գրիգորյանին, Դավիթ Դանիելյանին, Հայկ Ավագյանին: Մեր աղբյուրներն ասում են, որ թեպետ այլ կասկածյալներ էլ կան, բայց աղմուկն իրենց օգտին չէ, եւ որոշել են գործընթացը չշարունակել: Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը պարծենում է, թե իր օրոք ընտրությունները չեն կեղծվել, մինչդեռ արդեն 2-րդ անգամ ներկուսակցական ընտրություններն են կեղծում։ Ի դեպ, Վայքի տարածքային կառույցի անդամ Հայկ Ավագյանին անցած շաբաթ հեռացրել են վարչությունից․ նրա դեմ 6-7 բողոք է եղել, այդ թվում՝ պատգամավորներ Տրդատ Սարգսյանի, Արման Եղոյանի կողմից։ Ապացուցվել է, որ նա զանգել է տասնյակ պատվիրակների եւ ասել` ես քեզ եմ ընտրելու, ակնկալում եմ, որ դու էլ փոխադարձաբար ինձ կընտրես։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
«Հրապարակ». Տիգրանաշենի դպրոցի աշակերտները սեպտեմբ...
Վերջին օրերին կրկին ակտիվացել են քննարկումները՝ Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու իշխանությունների մտ...
×
❮
❯