Միջազգային

Պատրաստ են ամեն ինչ անել՝ Ռաուլ Կաստրոյին ԱՄՆ տեղափոխելու համար

Պատրաստ են ամեն ինչ անել՝ Ռաուլ Կաստրոյին ԱՄՆ տեղափոխելու համար

ԱՄՆ Արդարադատության նախարարի եւ Գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ամեն բան անել, որպեսզի Կուբայի հեղափոխության առաջնորդներից Ռաուլ Կաստրոն՝ Ֆիդել Կաստրոյի եղբայրը, տեղափոխվի Միացյալ Նահանգներ եւ կանգնի ամերիկյան դատարանի առաջ։ Այս մասին նա ասել է Fox News-ի հետ զրույցում։

«Մեզ անհրաժեշտ է, որ Կաստրոն լինի այստեղ՝ ԱՄՆ-ում եւ կանգնի դատարանի առաջ։ Մենք ամեն հնարավորը կանենք, որպեսզի նրան բերենք այստեղ»,- ասել է նա։

Բլանշը հիշեցրել է, որ ամերիկյան զինուժը կարողացել է առեւանգել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, համարելով, որ դա բացառիկ օրինակ է, իսկ սովորաբար՝ ԱՄՆ-ն գործում է միջազգային բոլոր ընթացակարգերը պահպանելով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image