Հասարակություն

Նայել եմ Նիկոլի աչքերի մեջ. սա է խնդիրը

Նայել եմ Նիկոլի աչքերի մեջ. սա է խնդիրը

Հասարակական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը Երևանի քննչական վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին և իր նկատմամբ առաջադրված մեղադրանքներին։

Նրա խոսքով՝ իրեն կասկածում են միջադեպը կազմակերպելու մեջ, սակայն ինքը նման պնդումները համարում է անհիմն։ Գևորգյանը նշել է, որ տեղի ունեցածի պահին ընդամենը փորձել է կանխել լարվածությունը՝ միջամտելով և հեռացնելով մարդկանց՝ ընդգծելով, որ եկեղեցում նման վարքագիծն անընդունելի է։

Նա նաև նշել է, որ իրավիճակի ընթացքում իր արձագանքը պայմանավորված է եղել մարդկային և բարոյական մոտեցումներով՝ հավելելով, որ յուրաքանչյուր մարդ նման պայմաններում պետք է փորձի կանխել բռնությունը, հատկապես եթե խոսքը վերաբերում է երիտասարդների նկատմամբ գործողություններին։

«Սա աբսուրդի ժանրից է, խնդիրը այն է, որ ես նայել եմ Նիկոլի աչքերի մեջ և, ըստ երևույթին, դա վախ է բերում։ Իմ աչքերն են առանձնացրել, հայացքները։ Եթե իմ հայացքից ինքը տենց լուջ վախեր է ունենում՝ մենք շատ ավելի լուրջ իրավիճակում ենք, քան կարելի է պատկերացնել»,- ասել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image