Քաղաքականություն

Դպրոցը փակելը նույնն է, ինչ նպատակային գյուղը դատարկես․ Արման Թաթոյան

Դպրոցը փակելը նույնն է, ինչ նպատակային գյուղը դատարկես․ Արման Թաթոյան

Դպրոցների անհիմն օպտիմալացումն ամբողջությամբ դադարեցվելու է։ Այս մասին կապանցիների հետ հանդիպման ընթացքում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Նա նկատել է, որ ամենաշատ օպտիմալացումներ լինելու են Սյունիքում։ Արման Թաթոյանն անդրադարձել է Դավիթ Բեկ գյուղի դպրոցի փակման թեմային։

«Դավիթ Բեկի դպրոցը պատմական նշանակություն ունի, այստեղ Արամ Մանուկյանն է հաճախել։ Մենք այս դպրոցը ոչ թե պիտի փակենք, այլ՝ կողքն էլ մի հատ թանգարան կառուցենք, որ բոլորը գան, տեսնեն, հիանան»,- ասել է Արման Թաթոյանը։

«Միասնության թևերի» վարչապետի թեկնածուի համար անընդունելի է իշխանության այն մոտեցումը, թե բնակչությունը քիչ է, պետք է դպրոցը փակել։ Արման Թաթոյանն ընդգծել է, որ շատ լավ է ծանոթ տեղանքին, և հարևան գյուղ՝ Արծվանիկ, տանելն իսկապես ծնողի համար բազմաթիվ դժվարություններ է ստեղծելու։

«Երեխեքը քիչ են՝ այնպիսի ծրագրեր արեք՝ գան, ավելի շատ բնակվեն։ Դպրոցը փակելը նույնն է, ինչ նպատակային գյուղ դատարկես: Դավիթբեկցին ճիշտ է ասում․ «Եթե երեխային Արծվանիկի դպրոց են տանում, ավելի լավ է՝ գնամ Կապանում կամ Արծվանիկում ապրեմ»: Արդյունքում ի՞նչ ենք ունենում՝ Դավիթ Բեկ գյուղը դատարկվելու»,- նշել է վարչապետի թեկնածուն։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image