Հասարակություն

Արմավիրի ոստիկանները, քաղաքացուն խաբելով, տարել են հոգեբուժարան (լուսանկարներ)

Արմավիրի ոստիկանները, քաղաքացուն խաբելով, տարել են հոգեբուժարան (լուսանկարներ)

Արմավիրի բնակիչ Նաիրա Հունանյանին ոստիկանությունը խծկել է շտապօգնության մեքենան եւ տարել Նուբարաշենի հոգեբուժարան։ Մոտ մեկ շաբաթ առաջ Նաիրա Հունանյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ իր հարեւանները հրազեն գործածելով, սպանել են իր տարածքի շներին։ Նա տվել է այն անձանց անունները, ովքեր տանը հրազեն են պահում։ «Այսօր երեկոյան Նաիրա Հունանյանին տարել են բաժին, ապա խծկել են շտապօգնության մեքենան ու տարել հոգեբուժարան։ Նա երբեւէ հոգեբուժարանում հաշվառման մեջ չի եղել, որեւէ հոգեմետ դեղ, կամ այլ նյութ չի ընդունել, նա զինվորական է»- ասում է Նաիրայի հարեւանուհին, ով ահազանգել էր «Հրապարակին»։ 

Մենք կապ հաստատեցինք առողջապահության նախարարության խոսնակ Մարիամ Ստեփանյանի հետ, ով հաստատեց, որ Նաիրա Հունանյանը Նուբարաշենի հոգեբուժարանում է։ «Նրան բերել են ոստիկանները։ Հիմա նա առանձին սենյակում է, առավոտյան զննելուց հետո եթե ցուցումներ չլինեն, նրան բաց կթողնեն», - հայտնեց մամուլի քարտուղարը։ Նշենք , որ կնոջը խաբեությամբ բերման է ենթարկել Կոլյա անունով ոստիկան՝ Արմավիրի բաժանմունքից։

Թե ինչ հիմքով է բերվել Նաիրա Հունանյանը հոգեբուժարան, մեզ չասացին։ Դիմեցինք նաեւ ոստիկանություն։ Սպասում ենք պարզաբանումների։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image