Օրեր առաջ Մանկավարժական համալսարանը հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՔՊ-ական Նարեկ Մկրտչյանին, ով բացի դեսպան լինելը նաեւ պատմական գիտությունների թեկնածու է և, հավանաբար, որոշել է ուսանողների և դասախոսների համար դասախոսություն կարդալ:
Մանկավարժականի կայքէջից տեղեկացանք, որ վերջինս հանդիպման ընթացքում խոսել է կրթական հարցերից, իր մասնագիտական ուղուց, դիվանագիտական գործունեությունից և այլն, կիսվել է այն փորձառություններով, որոնք «նպաստել են իր կայացմանն ու հետագա գործունեությանը»։ Բանախոսը խորհրդանշանական է համարել այդ հանդիպումը՝ ընդգծելով, որ ընդամենը ժամեր առաջ Հայաստանը եւ և ԱՄՆ-ն ստորագրել են TRIPP-ի միջպետական պայմանագիրը, ինչը, ըստ նրա, մեր երկրի համար կստեղծի լուրջ հնարավորություններ տարբեր ոլորտներում։ Խոսել է նաև արհեստական բանականության և դրա ազդեցության մասին ժամանակակից կրթական և մասնագիտական միջավայրի վրա։
Նա նշել է. որ TRIPP ծրագրի շրջանակում Հրազդան քաղաքում կառուցվող տվյալների կենտրոնը Հայաստանի համար ռազմավարական և հեղափոխական նշանակություն ունեցող բացառիկ հնարավորություն է, որը կարող է էապես փոխել երկրի տեխնոլոգիական ներուժը՝ Հայաստանը վերածելով տարածաշրջանային արհեստական բանականության զարգացման, նորարարության և բարձր տեխնոլոգիաների կարևոր կենտրոնի․ «Ապագա ունեն այն երկրները, որոնք որոշակի մասնակցություն կունենան մատակարարման շղթաներին և կորոշարկեն ապագայի տեխնոլոգիաները»։ Խոսքը FIREBIRD եւ NVIDIAընկերությունների համատեղ նախագծի մասին է, որը վերջին շրջանում թմբկահարում է իշխանությունը եւ հատկապես` ԲՏ նախարար Մխիթար Հայրապետյանը: