ԱՄՆ-ի զինվորականները հուլիսի 14-ի կեսգիշերին (Երևանի ժամանակով. խմբ․) կվերսկսեն Իրանի բոլոր նավահանգիստների և ափամերձ գոտիների շրջափակումը։
Այս մասին X-ի պաշտոնական էջում է հայտնել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը
Ավելի վաղ Իրանի դեմ ծովային նոր շրջափակման մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ մյուս երկրները կկարողանան ազատորեն օգտվել Հորմուզի նեղուցից։ Թրամփը նաև նշել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է Հորմուզի նեղուցով անցնող բոլոր բեռների համար 20 տոկոս վճար գանձել նավագնացության անվտանգության ապահովման ծախսերը փոխհատուցելու համար:
«Գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարությամբ ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ուժերը (CENTCOM) կվերսկսեն ծովային հաղորդակցության արգելափակումն իրանական նավահանգիստների մուտքի և ելքի մոտ հուլիսի 14-ին՝ արևելյան ժամանակով 16:00-ին», - ասված է X-ում հրապարակված հայտարարության մեջ:
Ըստ այդ հայտարարության` CENTCOM–ի ուժերը կապահովեն, որ շրջափակում կիրառվի իրանական նավահանգիստներ և ափամերձ շրջաններ մեկնող կամ այդ հատվածներից դուրս եկող նավերի նկատմամբ: Միաժամանակ ԱՄՆ-ի զինված ուժերը շարունակում են ապահովել անվտանգ անցումը տարածաշրջանային ջրերով բոլոր այն նավերի համար, որոնք չեն խախտում հայտարարված շրջափակման ռեժիմը: