Հասարակություն

Հայտնի դատավորի պաշտոնը բարձրացավ

Հայտնի դատավորի պաշտոնը բարձրացավ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը Հանրապետության նախագահին առաջարկել է Վաչե Վանիկի Մարգարյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 9-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 6-ի ԲԴԽ-91-Ո-275 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վաչե ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»:

Հիշեցնենք, որ Վաչե Մարգարյանը ներգրավված էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման գործով։

Համացանցում հրապարակվել էր Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Վերջիններս զրույցի ընթացքում մի շարք անուններ են շրջանառում, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

Ձայնագրությունում նշվում է, որ վարչապետը «հանձնարարել է կալանավորել» ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: հիշատակվում էր նաև դատավոր Վաչե Մարգարյանի անունը, որը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը: Իր հերթին դատավոր Մարգարյանը հայտարարություն էր տարածել՝ ասելով, որ ինքը երբևէ չի զանգել ԱԱԾ տնօրենին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image